Տարածաշրջանում գործազրկության ամենից բարձր մակարդակն ունի Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանում գործազրկության մակարդակը, ըստ առաջին եռամսյակի տվյալների` կազմում է 19%: Այս թվի համար աղբյուր են համարվում 2008–2013 թթ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները, իսկ 2014 թ. սկսած՝ աշխատուժի վերաբերյալ հետազոտությունները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության Ժամանակագրական շարքեր բաժնից:

Վերջինս տվյալներ է պարունակում սկսած 2001 թ.–ից, երբ Հայաստանում գործազրկության մակարդակը գերազանցում էր 38%–ի նիշը: Կարելի է ասել, որ անցած 16 տարիների ընթացքում գործազրկության մակարդակը կրկնակի նվազել է, ինչն իհարկե գոհացնող փաստ է, սակայն ոչ միանշանակ: Գործազրկության մակարդակի ամենացածր ցուցանիշ Հայաստանն ունեցել է 2013 թ., երբ գրանցվել էր 16,2%: Եվ այս ցուցանիշն աստիճանաբար տարիների ընթացքում սկսեց ավելանալ՝ այս տարի արդեն դառնալով 19:

Իսկ ինչո՞ւ մենք վերեւում ասացինք, որ գործազրկության մակարդակի՝ տարիների ընթացքում կրկնակի նվազելը ոչ միանշանակ է գոհացնող: Բանն այն է, որ համադրելով ու համեմատելով այդ ցուցանիշը մեզ հարեւան երեք երկրներում՝ Վրաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում արձանագրված գործազրկության մակարդակի ցուցանիշների հետ, ոչինչ չի մնում, քան խորը հոգոց քաշելը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս