Բաժիններ՝

Ֆրանսիայի պաշտպանության ծախսերն ընթացիկ տարում կկազմեն 32,7 մլրդ եվրո

2017 թվականի արդյունքներով ազգային պաշտպանության կարիքների համար Ֆրանսիայի բյուջետային ծախսերը կկազմեն 32,7 միլիարդ եվրո, ինչը 0,6 միլիարդ եվրոյով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այս տվյալները հրապարակել է հանրապետության զինված ուժերի նախարարությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ծախսերի մեծացումը կատարվել է՝ հաշվի առնելով ընթացիկ «չափազանց լարված իրադրությունը» Ֆրանսիայի զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների համար՝ երկրի հանդեպ ծառացած մարտահրավերների ֆոնին, առաջին հերթին կապված իսլամական ահաբեկչական խմբավորումների ակտիվության հետ:

«(Ծախսերի մեծացման) նպատակն օպերատիվ ստորաբաժանումների, հետախուզության ուժերի, կիբեռանվտանգության ծառայությունների ուժերի ամրապնդումն է՝ ըստ որում շարունակելով ապագային պատրաստվելը եւ սպառազինությունների նորացումը»,- ընդգծել են նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս