Բաժիններ՝

Ռուսների մեկ երրորդից պակասն է հավանություն տվել Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողության շարունակմանը

Ռուսաստանցիների շուրջ կեսը (49 տոկոս) կարծում է, որ ՌԴ-ն պետք է Սիրիայում ավարտի ռազմական գործողությունը, դրա շարունակման օգտին հանդես է գալիս հարցվածների մեկ երրորդից պակաս մասը (30 տոկոս): Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա-կենտրոն»-ում:

Եվս 22 տոկոսը դժվարացել է ձեւակերպել այս թեմայի շուրջն իր դիրքորոշումը, ցույց է տվել հարցումը, որն օգոստոսի 18-22-ն անցկացվել է ՌԴ-ի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 1600 մարդկանց շրջանում:

Հարցման մասնակիցների 32 տոկոսը զգուշանում է, որ ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը կարող է Ռուսաստանի համար «նոր Աֆղանստանի» վերաճել: Դա քիչ հավանական է համարում 40 տոկոսը:

Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունն իրականացվում է 2015 թվականի սեպտեմբերի 30-ից: Ռուսաստանի մարտական օդուժն օգնում է ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» դեմ սիրիական բանակի ցամաքային գործողություններին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս