Բաժիններ՝

Ամերիկացի դեռահասը գերազանցել է Ռուբիկի խորանարդիկի հավաքման համաշխարհային ռեկորդը

Տասնհինգամյա ամերիկացի Փատրիկ Փոնսը Ռուբիկի խորանարդիկի հավաքման նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Վիրջինիայում տեղի ունեցած մրցումների ժամանակ Փոնսին հաջողվել է գլուխկոտրուկը հավաքել 4,69 վայրկյանում: Ինչպես խոստովանել է նոր համաշխարհային ռեկորդակիրը, ինքը շփոթահար վիճակում էր, երբ իմացել է իր արդյունքը:

Ավելի վաղ համաշխարհային ռեկորդը պատկանում էր ավստրալացի Ֆելիքս Զեմդեգսին, որը Ռուբիկի խորանարդիկը հավաքել է 4,73 վայրկյանում:

Ռուբիկի խորանարդիկն ստեղծել է հունգարացի քանդակագործ եւ ճարտարապետության դասախոս Էռնե Ռուբիկն անցյալ դարի 80-ական թվականներին: Տարեկան աշխարհում վաճառվում է շուրջ 10 միլիոն այդպիսի խաղալիք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս