Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ-ի ուղեգծին հակառակ գնալ հանուն Մյանմայի մուսուլմանների
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ հանդես կգա ՌԴ-ի ղեկավարության քաղաքական ուղեգծի դեմ, եթե այն աջակցի Մյանմայի իշխանություններին, որոնք Ռաքհայնի նահանգում ճնշում են ռոհինջա մահմեդականներին։
«Եթե նույնիսկ Ռուսաստանն աջակցի շայթաններին, որոնք այսօր հանցագործություններ են կատարում, ես դեմ եմ Ռուսաստանի դիքորոշմանը: Որովհետեւ ես ունեմ իմ տեսակերպը, իմ դիրքորոշումը»,- ասել է Քադիրովը սեպտեմբերի 4-ին YouTube-ում հրապարակված տեսագրությունում: Քադիրովը հայտարարել է, թե ինքը պաշտպանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտեցումը Մյանմայի իրադրությանը: «Էրդողանի դիրքորոշումն ամենալավն է եւ ամենաբացահայտը, մենք հավանություն ենք տալիս դրան»,- հավելել է Քադիրովը:
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «մուսուլմանների ցեղասպանություն» է որակել այն ընդհարումները, որոնք Մյանմայի Ռաքհայնի նահանգում տեղի են ունենում բուդդայականների եւ ռոհինջա մահմեդականների միջեւ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: