Բաժիններ՝

ՌԴ Աստրախանի մարզում մեկնարկել են ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության վարժանքները

Ռուսաստանի Աստրախանի մարզում մեկնարկել են ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության «Մարտական համագործակցություն-2017» համատեղ վարժանքները: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում:

«Սեպտեմբերի 4-ին Աստրախանի մարզի Աշուլուկ զինափորձարանում սկսվել է «Մարտական համագործակցություն-2017» համատեղ վարժանքների ակտիվ փուլը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վարժանքներին մասնակցելու են Ռուսաստանի, Հայաստանի Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի երկու հազարից ավելի զինծառայողներ: Վարժանքներում գործի են դրված ավելի քան 200 միավոր մարտական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ C-400 «Տրիումֆ». C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգեր, «Պանցիր-C» զենթային հրթիռահրանոթային համալիրներ, ՄիԳ-29, Սու-24, Սու-34, Սու-27, Սու-30, Սու-25, ՄիԳ-31, Տու-22 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս