Չինաստանի հարավում շուրջ 70 հազար մարդ է տարհանվել «Մավար» թայֆունի պատճառով
Չինաստանի իշխանությունները շուրջ 70 հազար մարդ են տարհանել «Մավար» հերթական արեւադարձային թայֆունի պատճառով, որը Գունադունի նահանգը պատուհասել է սեպտեմբերի 3-ի երեկոյան: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Թայֆունն իր հետ բերել է փոթորկալի քամի, որը հասնում է վայրկյանում 20 մետրի: Չժուհայ, Չժունշան, Դունգուան եւ Շենչժեն քաղաքներում իշխանությունները տագնապի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ են հայտարարել հնարավոր հեղեղումների կապակցությամբ: Չժուհայ քաղաքի իշխանությունները չդադարող տեղատարափի պատճառով կարգադրել են փակել բոլոր դպրոցները:
Վերջին երկու շաբաթներին «Հատո» եւ «Պակհար» հզոր թայֆուններից տուժել են Մակաոն, Հոնկոնգը եւ մայրցամաքային Չինաստանի մի շարք հարավային շրջաններ, հաղորդել է ՌԻԱ նովոստին: