Բաժիններ՝

Անտառային հրդեհներ են մոլեգնում Կանադայի արևմուտքում. CTV

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի արեւմտյան նահանգի իշխանությունները բնակչության զանգվածային տարահանման են պատրաստվում տարածաշրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով: Սեպտեմբերի 3-ին այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

Անտառներն այրվում են նահանգի հարավում՝ Փիչլենդի օկրուգում, ըստ որում շոգ եղանակի եւ քամու պատճառով կրակը սրընթաց տարածվում է: Սեպտեմբերի 2-ի երեկոյան, Բրիտանական Կոլումբիայի հակահրդեհային ծառայության տվյալներով՝ անտառային հրդեհի մակերեսն այստեղ գնահատվում էր 100 հեկտար, հաջորդ օրը այրման մակերեսն արդեն հասել Է հազար հեկտարի:

Այս պահին տարահանված են Սամեռլենդ բնակավայրի 55 տների բնակիչները: Եվս 300 տների բնակիչներ արդեն տարահանման կարգադրություն են ստացել: Դրանցում ապրող մարդկանց ստույգ թիվը չի նշվում:

Սեպտեմբերի 2-ին Սասքաչեւանի նահանգում նույնպես անտառային հրդեհների պատճառով տարահանվել է ավելի քան 2,3 հազար մարդ: Այժմ ամենախոշոր հրդեհները գրանցված են Մանիտոբայի նահանգում. դրանց մակերեսն արդեն գերազանցում է 77 հազար հեկտարը: Այդ տարածաշրջանում իրենց տները լքել են ավելի քան 5 հազար բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս