Բաժիններ՝

Կոլումբիայում գերեվարված ՀՀ և ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը սպանվել է. խոստովանել է ապստամբ խմբավորման ղեկավարը

Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից 2016 թվականի նոյեմբերի գերեվարված Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը վեց ամիս առաջ՝ 2017 թվականի ապրիլին սպանվել է: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Խմբավորման առաջնորդը հայտնել է, որ Ոսկանյանը սպանվել է փախուստի փորձ ձեռնարկելու ժամանակ: ՀՀ քաղաքացին այդ ժամանակ վերցրել է նռնակը և պայթեցրել այն՝ վիրավորելով խմբավորման հինգ անդամի: Այդ ժամանակ «Ազգային ազատագրման բանակ»-ի անդամները կրակել են նրա վրա ու սպանել նրան:

Huffington Post-ը գրում է, որ ապստամբ խմբավորման ղեկը նշել է, թե Ոսկանյանի մարմնի հանձնման հարցով բանակցությունները են ընթանալու:

Ուշագրավ է, որ այս տեղեկությունից հետո լրատվամիջոցները հայտնում են, որ վտանգված են խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները «Ազգային ազատագրման բանակ»-ի և Կոլումբիայի կառավարության միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս