Բաժիններ՝

«Թրամփը պաշտոնանկ կարվի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի առևտուրը Չինաստանի հետ». Ասանժ

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ կարվի, եթե Վաշինգտոնը խզի առեւտրական հարաբերությունները Չինաստանի հետ ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումից հետո։

«ԿԺԴՀ-ի առետրի 90 տոկոսը Չինաստանի հետ է: Եթե Թրամփը դադարեցնի Չինաստանի հետ ԱՄՆ-ի՝ 650 միլիարդ դոլարի առեւտուրը, ապա անմիջապես պաշտոնանկ կարվի»,- սեպտեմբերի 4-ին գրել է Ասանժը Twitter-ի իր էջում:

Ասանժն այս հայտարարությունն արել է ի պատասխան Թրամփի այն խոսքերի, թե ԱՄՆ-ը կարող է լիովին դադարեցնել առեւտուրն այն երկրների հետ, որոնք առեւտրական հարաբերություններ ունեն ԿԺԴՀ-ի հետ: «ԱՄՆ-ը մյուս տարբերակների հետ մեկտեղ քննարկում է ցանկացած երկրի հետ բոլոր առեւտրական հարաբերությունները դադարեցնելու հնարավորությունը, որը բիզնես է վարում Հյուսիսային Կորեայի հետ»,- սեպտեմբերի 3-ին գրել է Թրամփը Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս