Հայաստանը չի մասնակցում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին

Ինչպես հայտնի է՝ Հայաստանը պատրաստվում էր մասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Սակայն aliq.ge-ի տեղեկություններով` Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել:

Նշենք նաեւ, որ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում` զորավարժությունների մասնակից երկրների դրոշների շարքում ՀՀ պետական դրոշը բացակայում է:

Լուսանկարը` Վրաստանի ՊՆ պաշտոնական կայքից

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930