Պատմության ամենաթանկ 8 զգեստները
Ոչ, սա միֆ չէ, այլ իրականություն: Գոյություն ունեն զգեստներ, որոնք արժեն նույնքան, որքան ավտոմեքենաները, առանձնատները և ադամանդները: ELLE-ը ներկայացնում է պատմության ամենաթանկ 8 զգեստները:
Մերիլին Մոնրո
Հազարավոր բյուրեղներով պատված «մերկ» զգեստն արժե 1.3 մլն դոլար:
Էլիզաբեթ Թեյլոր
Շքեղության սիրահար Լիզ Թեյլորի այս զգեստն արժե 167.500 դոլար:
Նիկոլ Քիդման
1997 թվականին կարմիր գորգի վրա մեծ իրարանցում առաջացրած զգեստն արժե 2 մլն դոլար:
Ջենիֆեր Լոուրենս
Թանգարանային նմուշ հիշեցնող Dior բրենդի այս զգեստն արժե 4 մլն դոլար:
Պերիս Հիլթոն
«Սվարովսկի» քարերով զարդարված զգեստն արժե 270 հազար դոլար:
Ամալ Քլունի
Ամալ Քլունին Ջորջ Քլունիի հետ ամուսնանալիս կրում էր 380 հազար դոլար արժողությամբ զգեստ:
Քեյթ Միդլթոն
Հարսանեկան ամենահայտնի զգեստը, որը պատկանում է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին, արժե 400 հազար դոլար:
Օդրի Հեփբերն
Դասական, լեգենդար սև զգեստը, որը Օդրին կրել է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում, արժե 923 հազար դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը