Բաժիններ՝

Բեռլինը մերժել է Անկարայի՝ Գյուլենի կողմնակիցների հաշիվները սառեցնելու պահանջը

ԳԴՀ իշխանությունները մերժել են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում բնակվող կողմնակիցների հաշիվները սառեցնելու Թուրքիայի պահանջը: Այս մասին հայտնում է Spiegel-ը:

Վերջինիս տվյալների համաձայն՝ Անկարան այս մասին նոտա է ուղարկել դեռևս 2017 թվականի սկզբին: Գերմանական կողմն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ այդ պահանջն իրագործելու համար «բացակայում է իրավական հիմքը»:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրել էին 2016 թվականի հուլիսի 16-ին իրականացված և ձախողված հեղաշրջման փորձում մասնակցություն ունենալու մեջ: Անձամբ Գյուլենը հայտարարել էր, որ տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չունի և ավելին՝ դատապարտել էր այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս