«Նաիրիտի» սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի դեմ ՀՀ քննչական կոմիտեն որևէ գործ չի քննում

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ կապված որևէ գործ ՀՀ քննչական կոմիտեն այս պահին չի քննում: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ըստ նրա` «Նաիրիտի» վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 1 քրեական գործ` 2009թ.-ին գործարանը վերազինելու համար բանկից ստացված վարկի կապակցությամբ:

«Գործն այս տարի է հարուցվել ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների դիմումի հիման վրա, քննությունը շարունակվում է, մի շարք քննչական աշխատանքներ կան անելու»,- ասաց Ս.Տռուզյանը:

Հիշեցնենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ Կարեն Ասատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել, ըստ ամենայնի, գործարանի գույքի օտարման հետ կապված:

Նշենք նաև, օրերս գործարանում բռնկված հրդեհի կապակցությամբ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել երեկ:

Տեսանյութեր

Լրահոս