Սերժ Սարգսյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Սերժ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:
Երեկոյան նախագահ Սարգսյանը կմասնակցի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք տոնական ընդունելությանը, այնուհետև Վերածննդի հրապարակում ներկա կգտնվի անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին: