Հաջի ընթացքում առաջին անգամ կարելի է հանդիպել անվտանգության կին աշխատակիցների
Ամեն տարի Սաուդյան Արաբիայի սրբազան ուխտագնացությանը մոտ 2 միլիոն մարդ է մասնակցում: Անվտանգության նկատառումներով՝ տեղական իշխանությունները ավելի քան 100 000 անվտանգության աշխատակիցներ են ընդունել: Այս տարի առաջին անգամ Մեքքայի արտակարգ իրավիճակների կենտրոնի աշախատաիկցների շարքերը համալրեն են նաև կանայք:
Այս տարի հաջի ընթացքում Սաուդյան Արաբիայում կանայք օգնության զանգեր են իրականացնում:
Զանգը ստանալուց հետո նրանք ստուգում ենք զանգողի տվյալներն ու գտնվելու վայրը, այնուհետև կապվում ենք տարբեր ստորաբաժանումների հետ ու տեղեկացնում՝ հրդեհի, շտապ օգնության կամ այլ խնդիրների մասին: Զանգերը կարող են նաև կապված լինել հանցանքի կամ թրաֆիքինգի հետ: Նշենք, որ սա կանանց անվտանգության հարցերով առաջին զանգերի կենտրոնն է, որտեղ բոլոր աղջիկները լիաժեքորեն են տիրապետում անգլերենին:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ սա պահպանողական իսլամիստական թագավորությունում տեղի ունեցող բարեփոխումների մասն է կազմում: Սաուդյան Արաբիայի խիստ օրենքների պատճառով կանայք առայսօր զրկված են կրթության և աշխատանքի ոլորտում հավասար հնարավորություններից:
«Սա առաջընթաց է, որը ցույց է տալիս, որ կանայք կարող են աշխատել ցանկացած վայրում, ցանկացած բնագավառում», ասում է գենեալ մայոր Աբդել Ռահման ալ-Սալեհը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Հաջի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարը հարյուրավոր մարդկանց կյանք էր խլել: Սաուդյան Արաբիան ներկայումս լուրջ քայլեր է ձեռնարկում հրդեհի, բռնության և այլ տիպի արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքի համար: