Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն սկսել են կանանց առաջինն ընդունել իրենց շարքերը

Թագավորական ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայում դարձել են առաջին զորատեսակը, որը թույլատրում 1 կանանց ծառայությունն իր բոլոր ստորաբաժանումներում:

Սեպտեմբերի 1-ից կանանցից դիմումներ է սկսել ընդունել ռազմաօդային ուժերի ցամաքային ստորաբաժանումը: Հակառակորդի հետ անմիջական շփման մեջ մտնող զորամասերում կանանց ծառայությունը թույլատրելու մասին որոշումն ընդունվել էր անցյալ տարի այն ժամանակվա վարչապետ Դեւիդ Քեմերոնի կողմից:

Ընթացիկ տարվա հունիսին պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի սկզբին՝ ավելի շուտ, քան պլանավորվել էր: Ցամաքային ստորաբաժանման հիմնական խնդիրը Թագավորական ռազմաօդային ուժերի ռազմակայանների անվտանգության ապահովումն է: Ներկայում կանայք կազմում են Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ամբողջ անձնակազմի 10 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս