Բաժիններ՝

ԵՄ դրամաշնորհների հափշտակության գործով հետախուզվողներից մեկն ինքնակամ ներկայացել է. Դատարանը փոխել է խափանման միջոցը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու և մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու գործով վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայացել է հետախուզվողներից Գարիկ Չիլինգարյանը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Մենք նաև տեղեկացանք, որ Գ. Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածով: Մեզ նաև հայտնեցին, որ դատարանը խափանման միջոց կալանավորումը փոխել է չհեռանալու մասին ստորագրությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս