Guess ամերիկյան մակնիշը տատուներ է արել հագուստի վրա
Guess ամերիկյան մակնիշը ներկայացրել է հագուստի նոր հավաքածու: Դիզայներներին դրա ստեղծմանը ոգեշնչել են ավանդական տատուները: Այդ մասին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Հավաքածուում տեղ են գտել ջինսեր, մարզաշապիկներ, դեկորատիվ մակակարվածքներով շրջազգեստներ ու կարդիգաններ վարդերի եւ վագրերի տեսքով՝ ճապոնական ոճով: Նորույթները կներկայացվեն ֆիրմային խանութներում, դրանց գները դեռեւս չեն նշվում:
Guess ընկերությանը, որը հիմնվել է 1981 թվականին, 1,2 հազար խանութներ են պատկանում ամբողջ աշխարհում: Այս բրենդի ներքո վաճառվում է կանանց եւ տղամարդկանց հագուստ, ինչպես նաեւ կոշիկ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա: 2016 թվականի աշնանը մակնիշը ներկայացրել է էկոլոգիական ջինսե հագուստի առաջին հավաքածուն: Այն ստեղծելիս օգտագործվել է հատուկ տեխնոլոգիա, որն ավելի քիչ քանակությամբ քիմիկատների գործածում է նախատեսում: Հագուստի աստառի համար գործվածքները պատրաստված են վերամշակված պլաստիկե շշերից: