Բաժիններ՝

«Ղրիմը ՌԴ-ի կազմից հնարավոր է դուրս բերել միայն բանակցությունների միջոցով». Մարտին Շուլց

Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին կատարված փաստ է, որից Մոսկվան չի հրաժարվի: Սեպտեմբերի 1-ին այս կարծիքն է հայտնել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցը Bild թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ինձ թվում է, որ ռուսները դա կատարված փաստ են դարձրել, ինչը նրանք կպնդեն»,- ասել է նա: Ըստ որում գերմանացի քաղաքական գործիչը, որը հավակնում է կանցլերի պաշտոնին Բունդեսթագի առաջիկա ընտրություններում, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը համարում է «միջազգային իրավունքի լուրջ խախտում»:

Շուլցը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որքան երկարաժամկետ կլինի Ղրիմի գտնվելը ՌԴ-ի կազմում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ թերակղզին Ռուսաստանից բռնի խլել հազիվ թե հնարավոր լինի: «Իմ տեսակետով՝ դա կարող է հնարավոր լինել միայն բանակցությունների միջոցով»,- ասել է քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս