Հունգարիան Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների դեմ կառուցված ցանկապատի արժեքի կեսը
Հունգարիայի վարչապետը Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների ներթափանցումը կանխելու համար երկրի հարավային սահմանին կառուցված ցանկապատների արժեքի կեսը: Այս մասին հայտնում է voanews-ը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին ուղղված նամակում ասվում է, որ դեռևս 2015 թվականին կառուցված ցանկապատները միգրանտների անօրինական ներհոսքից պաշտպանում են ոչ միայն Հունգարիան, այլև ամբողջ Եվրոպան:
ԵՄ առաջնորդները քննադատել են Հունգարիային, քանի որ վերջինս հրաժարվում է ընդունել որևէ ներգաղթյալի Հունաստանից և Իտալիայից