Բաժիններ՝

Ջորջ Մարշալի կենտրոնի շրջանավարտները քննարկեցին անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Ուրբաթ օրը Հայաստանի ռազմական ոլորտի, տարբեր նախարարությունների, կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի շրջանավարտներ  են, մասնակցեցին  Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված համաժողովին։

1995թ-ից ի վեր ավելի քան 240 հայ է մասնակցել Ջորջ Մարշալի կենտրոնում անցկացվող դասընթացներին և համաժողովներին։ Սա Գերմանիայի Գարմիշ քաղաքում գտնվող անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկա-գերմանական հաստատություն է, որն աշխատում է ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վստահության և բարեկամության միջոցով ։ Մարշալի կենտրոնի ծրագրերի մասնակիցները զբաղվում են անվտանգության, անվտանգության ազգային ռազմավարությունների, պաշտպանական պլանավորման, ճգնաժամային կառավարման, կիբեր անվտանգության և հակակոռուպցիոն ծրագրերի հարցերի լայն շրջանակի ուսումնասիրությամբ։

«Տարիների ընթացքում Հայաստանի մասնակցությունը Մարշալի կենտրոնի տարբեր ծրագրերին իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն այն մոտեցումների վրա, որոնք ցուցաբերում են հայ առաջնորդները և որոշում կայացնողները անվտագության ոլորտում, այլ նաև՝ Հայաստանի ավելի լայն ներգրավվածության վրա Եվրոատլանտյան և անվտանգության հարցերում: Մարշալի կենտրոնի շրջանավարնտները տարիների ընթացքում նպաստել են գործընկերության և շարունակական բարեկամության ամրապնդմանը, և տուն են վերադարձել՝ բերելով նոր գաղափարներ, որոնք կիրառել են Հայաստանում։ Նրանք նաև նպաստել են, որպեսզի Հայաստանը և Կովկասի առջև ծառացած մարտահրավերները ավելի ընկալելի լինեն Վաշինգտոնում և Եվրոպայի շատ մայրաքաղաքներում», – նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր բացման խոսքում։

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։

Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Քիթ Դեյթոնի ելույթին հաջորդեց շրջանավարտների միջև երկու քննարկում։ Առաջինը նվիրված էր Հայաստանի պաշտպանության ու արտաքին քաղաքականության մոտեցումներին, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի, ինչպես նաև իր հարևանների հետ։ Երկրորդ քննարկումը նվիրված էր Հարավային Կովկասի առջև ծառացած մարտահրավերներին անվտանգության ոլորտում, որի ընթացքում անդրադարձան կոռուպցիային, որպես ազգային անվտանգության մարտահրավերի, և ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը, որպես գլոբալ սպառնալիքների։

«Շնորհակալություն այն յուրահատուկ անգնահատելի ներդրման համար, որը ձեզանից յուրաքանչյուրն է ունենում հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ։ Միացյալ Նահանգները արդեն 25 տարի է՝ անկախության առաջին օրերից սկսած, հպարտորեն կանգնած են եղել Հայաստանի կողքին, որպես ընկեր և գործընկեր, և մենք մեծ հաճույքով էլ ավելի կխորացնենք մեր երկրների միջև հարաբերությունները ապագայում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս