Բաժիններ՝

«Ռուսաստանը վեճեր չի փնտրում ԱՄՆ-ի հետ». Լավրով

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ վեճեր չի փնտրում, Մոսկվան այսօր էլ բաց է կառուցողական փոխգործակցության համար: Սեպտեմբերի 31-ին այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների առջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:

«Ինչպես բազմիցս ասել է նախագահը, մենք վեճ չենք փնտրում այդ երկրի հետ: Մենք միշտ բարեկամաբար են տրամադրված եղել ամերիկացի ժողովրդի նկատմամբ, բաց ենք նաեւ այժմ կառուցողական փոխգործակցության համար այնտեղ, որտեղ դա համապատասխանում է Ռուսաստանի շահերին»,- ասել է նախարարը: «Անկեղծորեն ցանկանում ենք, որ երկկողմ քաղաքական մթնոլորտը նորմալանա: Բայց, ինչպես գիտեք, տանգոյի համար հարկավոր են երկուսը,- ընդգծել է Լավրովը:- Առայժմ, իմ կարծիքով, մեր ամերիկացի գործընկերներն անհատական բրեյք-դանս են կատարում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս