Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանը ռումբի տեղադրման մասին ահազանգի պահին աշխատավայրում չի եղել

ՀՀ Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի տարածքում ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները շարունակում են փնտրել ենթադրյալ ռումբը: «Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախարարության բոլոր  աշխատակիցները տարհանվել են շենքից:

Նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանի խոսքով՝  ռումբի մասին ահազանգը ստանալու պահին նախարարը եւս շենքում չէր: «Նա մասնակցում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը: Մենք ամեն րոպե նրան տեղեկատվություն ենք փոխանցում: Այս պահին ոստիկանները շարունակում են աշխատել շինության ներսում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս