Բաժիններ՝

Սեուլը հրաժարվել է ամերիկյան միջուկային ռումբեր տեղակայել Հարավային Կորեայում

Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ չի քննարկում երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու հարցը: Այդ մասին հայտնել է «Յոնհապ» գործակալությունը:

«Մենք երբեք չենք մտածել, թե մեզ մոտ պետք է ԱՄՆ-ի միջուկային ակտիվներ տեղակայվեն,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը անունը չհայտնելու պայմանով:- Մենք հարգում ենք չտարածման գլոբալ ռեժիմը եւ շարունակում ենք մեր քաղաքականությունը կառուցել այդ շրջանակներում»:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ Կորեական թերակղզում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման հարցը քննարկվել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սոն Յոն Մունի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, որտեղ նա հանդիպում է ոնեցել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ:

Հաղորդվել էր, որ Մունն իբր ակնարկել է դրա հնարավորությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսակցությունները չեն օգնի ԿԺԴՀ-ի խնդրի լուծմանը: «ԱՄՆ-ը խոսակցում էր Հյուսիսային Կորեայի հետ եւ նրանց փրկագնի տեսքով փող էր վճարում 25 տարի շարունակ: Խոսակցելը լուծում չէ»,-գրել է Թրամփը Twitter-ում: ԱՄՆ-ի նախագահը չի պարզաբանել, թե ինչ «փրկագնի» մասին է ինքը խոսում:

ԱՄՆ-ն ավելի վաղ ԿԺԴՀ-ին զգալի հումանիտար օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս