Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ գործակալության հետ զրույցում ասացին, որ դեպքի վայրում աշխատանքներ են տանում ռումբը հայտնաբերելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի