Արտակարգ իրավիճակ Հանրապետության հրապարակում (լրացված)
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն իրականացվել է մարդկանց տարհանում:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ժամը 12:38-ին տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: