Բաժիններ՝

Սպիտակ տունը պատմել է Թրամփի դերի մասին ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության փակման գործում

Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում առեւտրական ներկայացուցչությունների շենքերի փակման որոշումն ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Լրագրողների համար կայացած ճեպազրույցի ընացքում այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

«Այո, այս որոշումն ընդունել է նախագահը»,- պատասխանել է Սանդերսը համապատասխան հարցին՝ ճշտելով, որ պաշտոնական Վաշինգտոնը այդ միջոցին է դիմել ի պատասխան Ռուսաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայության կրճատման: Ըստ որում նա հավելել է, որ «ԱՄՆ-ը ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ կորոնի հնարավորություններ այդ նպատակին հասնելու համար», հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջել է Սան Ֆրանցիսկոյում փակել գլխավոր հյուպատոսությունը: Նաեւ պետք է աշխատանքը դադարեցնեն երկու հյուպատոսական օբյեկտներ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում: Որոշումը պետք է կատարվի մինչեւ սեպտեմբերի 2-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս