Բաժիններ՝

50 նոբելյան դափնեկիրներ նշել են մարդկության գլխավոր սպառնալիքները

Բրիտանական Times Higher Education-ը կատարել է ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի (կամ բժշկագիտության) եւ տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի 50 դափնեկիրների հարցում: Հանդեսը, մասնավորապես, հետաքրքրվել է մարդկության համար գլոբալ սպառնալիքների եւ արհեստական ինտելեկտի կողմից հնարավոր մրցակցության վերաբերյալ գիտնականների կարծիքով։

Մարդկության համար գլխավոր սառնալիքը գիտնականների 34 տոկոսը համարել է պոպուլյացիայի աճը եւ շրջակա միջավայրի դեգրադացիան (գլոբալ տաքացում), 23 տոկոսը՝ միջուկային պատերազմը, 8 տոկոսը՝ վարակիչ հիվանդությունները եւ դեղորայքային ռեզիստենտությունը:

«Արհեստական ինտելեկտի եւ ռոբոտների ներդրումը կհանգեցնի՞ արդյոք հետազոտող մարդկանց կարիքի նվազման» հարցին կեսը պատասխանել է «քիչ հավանական է», 24-ական տոկոսը՝ «որոշակիորեն ոչ» եւ «հնարավոր է», 2 տոկոսը (մեկ մարդ)՝ «որոշակիորեն այո»: «Ռոբոտները երեւակայություն չունեն»,- ասել է գիտնականներից մեկը:

Նոբելյան դափնեկիրների հետ համաձայն չեն ամերիկացի գործարար Իլոն Մասքը եւ բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը (նոբելյան դափնեկիրներ չեն), որոնք բազմիցս արհեստական ինտելեկտը համարել են մարդկության սպառնալիքներից մեկը:

1901 թվականից ի վեր ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի (կամ բժշկագիտության) եւ տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել 700 հոգի, այսօր մոլորակի վրա ապրում է 235 այդպիսի գիտնական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս