Բաժիններ՝

Վաշինգտոնի կենտրոնում փչովի մեծ առնետ է հայտնվել՝ Թրամփի արտաքինով

Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող պուրակներից մեկում, օգոստոսի 30-ին կանգնեցվել է փչովի մեծ առնետ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնող արտաքինով: Օրվա ընթացքում ֆիգուրի շուրջը հավաքվել են զբոսաշրջիկներ եւ տեղի բնակիչներ՝ լուսանկարվելու կամ սելֆի անելու։

4,5 մետր հասակով ֆիգուրի հեղինակը նյույորքցի գալերիստ Ջոն Փոստ Լին է: «Ես ցանկանում էի նշանակալից որեւէ բան անել»,- ֆիգուրի սեղծման իր գաղափարի մասին պատմել է նա The Washington Post թերթին: «Ես փորձում եմ ճշմարտացի արտացոլել այն, թե ինչպես է իրեն պահում այդ մարդը»,- ասել է Լին:

Ուշագրավ է, որ Լին ֆիգուրը Վաշինգտոնի Դյուպոն Սերքլ պուրակում կանգնեցրել է օրինական հիմունքներով՝ նախօրոք իր ակցիան համաձայնեցնելով Զբոսայգիների ազգային ծառայության հետ, որի տնօրինության տակ են գտնվում զբոսայգիները, արգելոցները, հուշարձանները եւ քաղաքային շատ պուրակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս