Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել G20-ի շրջանակում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է Համբուրգում կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հունիսի 30-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են սիրիական խնդիրը:
«Հնարավոր է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, արդյոք Պուտինը պլանավորում է Համբուրգի գագաթնաժողովում Էրդողանի հետ հանդիպում: