Որ պատգամավորներն են վերանորոգում իրենց սենյակները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում թեև շա­րունակվում են 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումները հանձնաժողովներում, և առաջի­կայում էլ 2 արտահերթ է սպաս­վում՝ մեկը Սևանից ջրառի, մյուսը՝ 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվու­թյան հետ կապված, սակայն շենքում արդեն կիսաարձակուրդային մթնոլորտ է:

Որոշ պատգամա­վորներ ավարտել են սենյակների նորոգումը, մյուս­ները բուռն գործընթացի մեջ են: Տեղեկացանք, որ նորոգումները հիմնականում իրականացնում են պատգամավորները՝ անձնական միջոցներով: Միայն «Ելք» խմբակցության կիսաավերակ տա­րածքում է ԱԺ-ն, որպես բարի կամքի դրսևորում ընդդիմության նկատմամբ, փոքրիկ կոսմետիկ նո­րոգում անում: Գեներալները՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Ալիկ Սարգսյանը, հարևանությամբ գտնվող իրենց սենյակներն են նորոգում սեփական միջոց­ներով: «Գազպրոմ Արմենիան» նորոգել է իր երկա­րամյա խոսնակ Շուշան Սարդարյանի և Արփինե Հովհաննիսյանի սենյակները: Մարգարիտ Եսայանը նույնպես նորոգում է իր նոր սենյակը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս