Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհուրդը զրկել է Աթեշյանին փոխանորդի լիազորություններից
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Հոգևոր խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 28-ին: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:
Աթեշյանը մայիսի 24-ին հայտարարել էր պատրիարքական փոխանորդի պաշտոնից հեռանալու մտադրության մասին՝ մարտի 15-ին պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Այդուհանդերձ, նա մինչ օրս պաշտոնապես հրաժարական չէր տվել իր պաշտոնից:
Բեքչյանի և Աթեշյանի միջև հունիսի 24-ին հանդիպում էր տեղի ունեցել: Հանդիպմանը Աթեշյանը հայտնել էր, որ չի մտածում փոխանորդի պաշտոնից հրաժարական տալու մասին: