Բաժիններ՝

Զիդանի որդին կարող է տեղափոխվել «Ալավես»

2-ամյա ֆրանսիացին երկար մնաց «Կաստիլիայում»:

«Կաստիլիայի» կիսապաշտպան Էնցո Զիդան Ֆերնանդեսը կարող է հայտնվել Լա Լիգայում և շարունակել կարիերան «Ալավեսում»: Նրա որոշման վրա ազդեցություն է ունեցել ընկերը՝ Մարկոս Լյորենտեն: Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» կիսապաշտպանը 2016-17թթ. մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Ալավեսում» և խորհուրդ է տվել Զիդանին գնալ նույն ճանապարհով:

Էնցո Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին է: Նրա կրտսեր եղբայրներ Լուկան, Թեոն և Էլիասը հանդես են գալիս մադրիդյան ակումբի ակադեմիայում:

2016-17թթ. մրցաշրջանում Էնցոն «Կաստիլիայի» կազմում անցկացրել է 32 խաղ և դարձել է 5 գոլի և 5 փոխանցման հեղինակ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս