Ինչպես ճանաչել առողջական խնդիրները՝ նայելով դեմքին
Արևելյան բժշկության համաձայն՝ դեմքն առողջության հայելին է։ Եթե օրգանիզմում ինչ-որ բան կարգին չէ, դա, ամենայն հավանականությամբ, արտահայտվում է դեմքին։ Իհարկե, մենք ոչ միշտ ենք ուշադրություն դարձնում այդ ազդանշաններին։ Adme.ru-ն ներկայացրել է, թե ինչպես կարելի է «ճանաչել» առողջական խնդիրները։
1. Նիհար և հյուծված դեմք։ Երբ նիհարում ենք, սովորաբար դեմքն առաջինն է նիհարում, քանի որ նիհարում ենք մաշկի տակ հավաքված ճարպն այրելու հաշվին, իսկ դեմքին դրա շերտը բավական բարակ է։ Այդ պատճառով, եթե չեք ծրագրում նիհարել, ավելի շատ հանգստացեք և մի սահմանափակեք սնունդը։
2. Վաղաժամ կնճիռներ։ Կնճիռները կարող են վաղաժամ հայտնվել երկար ժամանակ արևի տակ մնալու հետևանքով, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի վաղաժամ ծերացման ամենատարածված պատճառն են։ Հարկավոր է մաշկը պաշտպանել կրեմով։
3. Դեմքի այտուցվածություն։ Այս խնդիրը կարող է տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում՝
• օրգանիզմում հեղուկի կուտակում
• սիրտ-անոթային և միզասեռական համակարգի հիվանդություններ
• սխալ ընտրված սննդակարգ, թերսնուցում
• թերի քուն։
Նախ աշխատեք վերահսկել ջրի և աղի հավասարակշռությունը, քիչ աղ օգտագործեք և անհրաժեշտ քանակով ջուր։
4. Կարմրություն։ Եթե կարմրությունն ալերգիկ ռեակցիայի հետևանք չէ, ամենայն հավանականությամբ, վկայում է անոթների հետ կապված խնդիրների մասին։ Սրանց առաջացման հիմնական պատճառներն են.
• ծխախոտի օգտագործում
• ջերմաստիճանի կտրուկ անկում
• տաք վաննաներ, շոգեբաղնիք
• սիրտ-անոթային հիվանդություններ։
5. Չոր մաշկ։ Խիստ սահմանափակ դիետան չոր մաշկի հիմնական պատճառն է։ Հիշեք, որ կոսմետիկ միջոցները չեն օգնի արդյունքի հասնել, եթե մաշկը ներսից չսնուցեք, անհրաժեշտ քանակով ջուր և բազմազան մթերք չօգտագործեք։ Առողջ սննդակարգը կօգնի շտկել իրավիճակը։
6. Գունատություն։ Եթե դեմքն ավելի գունատ է դարձել, քան նախկինում, խնդիրը կարող է անեմիան լինել։ Սննդակարգ ներառեք տավարի միս, սունկ, համադրեք բանջարեղենի հետ։ Բանջարեղենը վիտամին C է պարունակում, որի հետ երկաթն ավելի լավ է յուրացվում։
7. Դեղնավուն մաշկ։ Եթե նկատել եք, որ մաշկը դեղին երանգ է ստացել, առանց մտածելու դիմեք բժշկի օգնությանը։ Սա կարող է անեմիայի կամ լյարդի հետ կապված խնդիրների նշան լինել։
8. Բշտիկներ։ Եթե սննդակարգում ներառված են մեծ քանակությամբ ճարպեր և շաքար, դա կարող է բշտիկների առաջացման պատճառ դառնալ։ Պատճառներից մեկն էլ հորմոնալ խնդիրներն են։ Ցանկացած դեպքում լավ մաքրեք դեմքը, առողջ սնունդ օգտագործեք։
9. Մուգ շրջանակներ և պարկեր աչքերի տակ։ Այս խնդիրը սովորաբար առաջանում է հետևյալ պատճառներով.
• սթրես
• քնի պակաս
• գլխի սխալ դիրք քնած ժամանակ. հնարավոր է՝ բարձը շատ բարձր է
• ալկոհոլի և ծխախոտի չարաշահում
• հորմոնալ անհավասարակշռություն։
10. Ճաքճքած շուրթեր։ Եթե այս խնդրի պատճառը եղանակային պատճառները չեն, խնդիրը կարող է կապված լինել սննդակարգում վիտամինների անբավարար քանակի հետ։ Առաջին հերթին՝ խոսքը A, E, D վիտամինների մասին է։ Եթե բերանի ծայրերին վերքեր և ճաքեր են հայտնվում, նշանակում է՝ օրգանիզմին չի բավարարում C կամ B խմբի վիտամինների քանակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը