Բաժիններ՝

Կրեմլը պատրաստ է Պուտինի և Թրամփի բանակցությունների ցանկացած ձևաչափին

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրափի՝ հուլիսի սկզբին Համբուրգում հնարավոր հանդիպման առթիվ կոնկրետ աշխատանքներ մինչ օրս չկան: Կրեմլը պատրաստ է բանակցությունների ցանկացած արարողական ձեւաչափի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արարողական կողմն այս դեպքում երկրորդական է, քանի որ խոսքը վերաբերում է երկու նախագահների առաջին անձնական շփան հնարավորությանը»,- նշել է նա: Կրեմլի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ «այսպես թե այնպես նրանք (Պուտինը եւ Թրամփը) միասին լինելու են միեւնույն միջոցառմանը («Քսանյակի» գագաթնաժողովում), նույն քաղաքում, միաժամանակ, եւ այսպես թե այնպես հանդիպման հնարավորություն կլինի»:

«Ես կարծում եմ, որ այստեղ ռուսաստանյան կողմը պատրաստ կլինի հանդիպման այն ձեւաչափին, որը հարմար կլինի ամերիկացիներին կամ ընդհակառակը»,- պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե ինչ արարողական ձեւաչափով կկայանա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս