«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է »Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ընտանիքի հետ
Մադրիդցիները գործի են դրել ծանր հրետանին:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնել է Ֆրանսիա, որպեսզի անձամբ շփվի «Մոնակոյի» հարձակվողի ընտանիքի հետ: Ըստ AS-ի տեղեկության, Պերեսը զրույցի ընթացքում ցանկացել է համոզել ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին, որ մադրիդյան ակումբը լավագույն ընտրությունն է նրա ապագայի համար:
Մբապեի տրանսֆերը մադրիդցիների վրա կարող է արժենալ 130 մլն եվրո:
2016-17թթ. մրցաշրջանում Մբապեն հանդես է եկել «Մոնակոյի» 44 խաղերում, խփել է 26 գնդակ և կատարել է 14 փոխանցում:
Հարձակվողով, «Ռեալից» բացի, հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը