Բաժիններ՝

Մոուրինիոյին պետք է ոչ թե Կրիշտիանուն, այլ Քեյնը

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը:

Վերջերս «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց Իսպանիայից հեռանալու իր մտադրության մասին: Ըստ շշուկների, պորտուգալացին դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ տեղափոխվելու տարբերակները:

Այնուամենայնիվ, ըստ բրիտանական մամուլի տեղեկության, մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտադիր է արհամարհել իր նախկին սանի ցանկությունը: Պորտուգալացին գերադասում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:

Հիմա Քեյնի շուկայական արժեքը գնահատվում է մոտ 70 մլն եվրո, սակայն հասկանալի է, որ «Տոտենհեմն» իր առաջատարի համար կպահանջի 100 մլն եվրոյից ոչ պակաս գումար:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս