Բաժիններ՝

«Ազատ արձակեք կալանավորված լրագրողներին, եթե հնարավոր է՝ անմիջապես». Մարտին Շուլցը դիմել է Էրդողանին

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը դիմել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ կոչ անելով ազատ արձակել երկրում բանտարկված լրագրողներին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Ազատ արձակեք կալանավորված լրագրողներին, եթե հնարավոր է՝ անմիջապես»,- Դորտմունդում կազմակերպված հանդիպման ժամանակ ասել է Շուլցը: Նա նշել է, որ Թուրքիայում հազարավոր ընդդիմադիրների, մեծ թվով լրագրողների բանտարկելն իսկական սկանդալ է:

Դիմելով Էրդողանին՝ Շուլցը կոչ է արել վերադառնալ ժողովրդավարությանը: «Էրդողանն այն ազատությունը, որն իր երկրում հրաժարվում է տալ ժողովրդին, այստեղ է պահանջում»,- նշել է Գերմանիայի կանցլերի թեկնածուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս