Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախորդ վարչակազմը ԿԺԴՀ-ի ղեկավարի սպանություն էր պլանավորել. Asahi

Հարավային Կորեայի նախորդ վարչակազմը՝ նախագահ Պակ Կըն Հեի գլխավորությամբ պլանավորել էր ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի վերացումը, այդ թվում՝ դժբախտ պատահարի նմանակման միջոցով: Հունիսի 26-ին այս մասին հայտնել է ճապոնական Asahi թերթը։

Թերթի տվյալներով՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն 2015 թվականի դեկտեմբերից հետո ստորագրել էփաստաթուղթ, որը ԿԺԴՀ-ում «ղեկավարության փոփոխում» է արտոնում: Համապատասխան գործողության կոնկրետ մշակումը հանձնարարված էր ազգային հետախուզությանը: Քննարկվել են, մասնավորապես, ճանապարհային միջադեպերի կամ այն գնացքի աղետի նմանակման տարբերակները, որով երթեւեկում է Կիմ Չեն Ընը: Ձեռնարկվել են նաեւ Փենյանում պետական հեղաշրջման խրախուսման փորձեր:

Սակայն Կիմ Չեն Ընի վերացման փորձերն արդյունք չեն տվել, իսկ Հարավային Կորեայի ներկայիս ղեկավարությունը, ինչպես կարծում է թերթը, հրաժարվել է այդ պլաններից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս