Բաժիններ՝

Օրիգինալ բաղադրատոմսեր. հարսնախոտից պատրաստված մուրաբա

Հարսնախոտը մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է: ՀՀ-ում աճում է հիմնականում Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Լոռու մարզերում:

Բաղադրիչներ

1. Հարսնախոտի պտուղներ – 1 կգ
2. Շաքարավազ – 700 գ

Օշարակի համար

1. Ջուր – 500 գ
3. Շաքարավազ – 500 գ

Պատրաստման եղանակը

1. Հարսնախոտի պտուղներն իջեցնել եռացող ջրի մեջ և թողնել 2-3 րոպե, որից հետո հանել թասից և լցնել քամիչի մեջ, որպեսզի ջուրը հոսի:

2. Պատրաստել օշարակը, եռացնել 3-4 րոպե, քամել և տաք վիճակում լցնել թասի մեջ՝ պտուղների վրա:

3. Պտուղները թողնել օշարակի մեջ 3-4 ժամ՝ ծածկելով թանզիֆով, որից հետո ավելացնել 500 գ շաքարավազ, զգուշությամբ խառնելով՝ տաքացնել՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը և եփել մոտ 10 րոպե:

4. Դրանից հետո վերցնել կրակից, թողնել 5-6 ժամ, ավելացնել ևս 200 գ շաքարավազ և եփել երկրորդ անգամ 10-15 րոպե:

5. Պատրաստի մուրաբան սառեցնելուց հետո լցնել մաքուր չոր բանկաների մեջ և փաթաթել թաղանթով և պերգամենտով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս