Բաժիններ՝

Պորոշենկոն Թրամփի հետ բանակցությունները գնահատել է լիարժեք

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Սպիտակ տանը տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը: Ինչպես հաղորդում է 112 Украина հեռուստաընկերությունը, Պորոշենկոն նշել է, որ Թրամփի հետ հետ բանակցությունները եղել են մանրամասն և լիարժեք:

«Տեղի է ունեցել լիարժեք, շատ մանրամասն հանդիպում նախագահ Թրամփի հետ: Մենք ամուր աջակցություն ենք ստացել ԱՄՆ­ի կողմից՝ մեր երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության և անկախության, ինչպես նաև Ուկրաինայում բարեփոխումները շարունակելու համար»,-­ ասել է Ուկրաինայի առաջնորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս