Բաժիններ՝

«Մենք ստանձնում ենք ստեղծված իրադրության պատասխանատվությունը». Ամերիկյան ընկերությունը սխալմամբ Համացանցում զետեղել է 200 մլն ընտրողների տվյալները

Deep Root Analytics վերլուծական ընկերությունը սխալմամբ բաց կայքում զետեղել է 198 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալները, ինչի մասին հայտնել է The Нill թերթը։

«Մենք ստանձնում ենք ստեղծված իրադրության պատասխանատվությունը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ, որն ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի պատվերով զբաղվում էր ընտրողների կազմի եւ հայացքների հետազոտություններով:

Արտահոսը հայտնաբերել է UpGuard ընկերությունը, որը մասնագիտացած էանվտանգության հարցերի բնագավառում:

Դրանից հետո տվյալների պահոցում տեղադրվել է նշանաբառ, սակայն շուրջ երկու շաբաթ այն եղել է բաց կայքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս