«Իգլա»-ն տեղափոխելու գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը. «Նախաքննության ավարտի մասին ԱԱԾ-ն հայտարարել է: Մենք դեռ գործի նյութերը չենք ստացել: Ստանալուց հետո նոր կարող ենք գնահատական տալ»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի թեժ պահին՝ մարտի 25-ին, այս գործով նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին մեղադրում են «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի տեղափոխումը կազմակերպելու մեջ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։