Գյումրիում պարային խմբի ղեկավարը կլորիկ գումարի դիմաց հավաքագրել է Եվրոպա մեկնել ցանկացողների. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շարունակվում է պարային խմբերի կազմում դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխումը: Ընդ որում, շատ հաճախ այդ գործընթացը կազմակերպում են անձամբ հայտնի պարի խմբի ղեկավարները:
Այդպես է վարվել, օրինակ, Գյումրիում գործող «Ա. Շաբոյան» պարային խմբի ղեկավար Արմեն Շաբոյանը, որը կլորիկ գումարի դիմաց հավաքագրել է Եվրոպա մեկնել ցանկացողների: Կատարվածը, սակայն, բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ, և Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար: Հիմա գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։