Հայ գործարարին պատկանող զբոսանավերը՝ թուրքական նավահանգստում

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող գերլյուքս զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգառել են կատարել թուրքական Բոդրումի նավահանգստում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքը:

Գերլյուքս զբոսանավին ուղեկցել են արագընթաց մոտորանավակներ իր տախտակամածին ուղղաթիռ կրող 67 մետր երկարությամբ «Garçon» («Գարսոն») զբոսանավը:

Զբոսանավերի լիցքավորման համար 9 լցանավով վառելիք է մատակարարվել: Լիցքավորման գործընթացը տևել է մի քանի ժամ: Թուրքական թերթի հավաստմամբ՝ յուրաքանչյուր զբոսանավին շուրջ 235.000 լիտր վառելիք է տրամադրվել:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930