Բաժիններ՝

Փոխատեղումներ՝ ՔԿՀ-ներում

Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ պետ, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»:

168.am-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ են նման փոխատեղումներ։ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից ի պատասխան մեր հարցի պարզաբանեցին, որ փոխատեղումն արդեն իսկ տեղի է ունեցել։ Հունիսի 14-ին Արդարադատության նախարարի հրամանով՝«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի, իսկ Մանուկ Միքայելյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930