Երկակի նշանակության ապրանքների արտադրանքների արտահանման ու ներմուծման վարչարարությունը կպարզեցվի

Երկակի նշանակության ապրանքների արտադրանքների արտահանման ու ներմուծման վարչարարությունը պետք է պարզեցնել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա` անհրաժեշտ է բարենպաստ պայամաններ ստեղծել տնտեսվարողների համար: Կ.Կարապետյանի խոսքով` ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ երկակի նշանակության ապրանքների արտադրանքների արտահանման ու ներմուծման կարգերը տնտեսվարողների համար հստակ և կանխատեսելի չեն և ժամանակատար են, և խնդիրները պետք է լուծել վարչարարության պարզեցմամբ:

Վարչապետը տնտեսական զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարներին, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի ղեկավարներին հանձնարարեց և Առևտրաարդյունաբերական պալատի նախագահին առաջարկեց 3-շաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ մեկ պատուհանի սկզբունքի կիրառմամբ վարչարարության պազեցման և հնարավորինս մատչելի ու կանխատեսելի մեխանիզմներ սահմանելու համար:

«Անհրաժեշտության դեպքում համագործակցել Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ»,- ասաց Կ.Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս