Բաժիններ՝

Ամուլսարի ծրագրով արտադրված ոսկին և արծաթն ամբողջությամբ արտահանվելու է

ՀՀ կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրում «Լիդիան Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին՝ երեք տարով հետաձգելով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Այս մասին նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում: Ներդրումային ծրագրի շրջանակում «Լիդիան Արմենիա»-ի նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը և շահագործումը։

Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։ «Լիդիան Արմենիա»-ի նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը և շահագործումը, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 179,4 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 26,7 մլրդ դրամ:

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 525, 2018թ.- 525 և 2019թ.-490 հազ. դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս