Բաժիններ՝

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը հյուրախաղերով մեկնել է Արցախ

Հունիսի 10-ից Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը հյուրախաղերով մեկնել է Արցախ։ Այս մասին մեզ տեղեկացրեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Ներկայացումներ ենք խաղացել Արցախի բոլոր մարզկենտրոններում, հիմա գնում ենք Մարտունի, վաղը կվերադառնանք Երևան։ Հադրութում նույնիսկ մեկ ներկայացում ավելի ենք խաղացել, որովհետև զինվորների քանակն այնքան մեծ էր, որ մեկ դահլիճում չտեղավորվեցին, և երկրորդ անգամ խաղացինք։ Ե՛վ զորամասերում, և մշակույթի կենտրոններում ենք խաղում։ Ընտրել ենք մի ներկայացում, որը հաճույքով նայում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Դա Թումանյանի «Անխելք մարդն» է, որով պտտվել ենք աշխարհով մեկ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ Արցախում իրենց մեծ ոգևորությամբ են ընդունել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս